News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթներին Շոտլանդիան նախատեսում է հրապարակել ԵՄ-ից Մեծ Բրտանիայի դուրս գալուց հետո ԵՄ կազմում երկրի մնալու վերաբերյալ իր պլանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Գլազգոյում «Կանաչների» կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Նրա խոսքով՝ Brexit-ի պարագայում հեշտ չի լինի ԵՄ-ում Շոտլանդիայի համար հատուկ պայմանների համաձայնության հասնելը, սակայն «միանգամայն կարեւոր է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Շոտլանդիայի կարծիքը լսելի լինի եւ հարգվի»:

Նախկինում Սթերջենը հայտարարել էր, որ «ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կխախտի շոտլանդացիների (որոնց մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալուն դեմ) եւ տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչների իրավունքները, որոնք այժմ օգտվում են ԵՄ-ի տրամադրած իրավունքներից եւ ազատություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ