News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի բարձրագույն սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել ցույցերի մասին օրենքի այն դրույթը, որը ՆԳՆ–ին իրավունք է տալիս արգելել զանգվածային ցույցերը, հատնում է «Ալ Ահրամը»։

Օրենքի համաձայն՝ զանգվածային ակցիաների կազմակերպիչները պետք է ծանուցում ուղարկեն ՆԳՆ–ին, իսկ նախարարն եւ մարզերում նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն չեղարկել ցույցերը կամ հետաձգել դրանք, եթե համարեն, որ անվտանգության սպառնալիք կա։

Ընդ որում, սահմանադրական դատարանն ուժի մեջ է թողել դրույթը, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել զանգվածային ակցիաներին մասնակցելու համար, որոնք իրավական կարգի խախտումների են հանգեցրել եւ երթեւեկության խոչընդոտ դարձել։

Ցույցերի մասին օրենքն ընդունվել էր նախագահ Մուհամմեդ Մուրսիին տապալելուց հետո։ Այն ժամանակ նրա կողմնակիցները բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել, որոնք հանգեցրել էին ոստիկանների հետ բախումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ