News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների փոխնախագահ Լենի Ռոբերդոն հրաժարական է տվել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է Philippine Star-ը։

Մասնավորապես, Ռոբերդոն դեմ է Դուտերտեի քաղաքականությանը, որը հայտարարում է թմրադիլերներին առանց դատարանի սպանելու մասին։

«Ինձ զգուշացրել են դավադրության եւ իմ պաշտոնը հանելու փորձի մասին։ Հենց սկզբից իմ եւ նախագահի միջեւ լուրջ տարաձայնություններ են եղել առանց դատարանի սպանությունների, մահապատիժը վերականգնելու հարցերում։

Ես շարունակելու եմ պաշտպանել այս վարչակազմի դրական նախաձեռնությունները, բայց ես ընտրված փոխնախագահ եմ եւ թույլ չեմ տա խաբել ժողովրդին։ Ես կշարունակեմ ծառայել Ֆիլիպիններին»,-հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ