News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան այն ընկերությունները, որոնք իրենց բիզնեսն այլ երկրներ կտանեն, 35%-ի չափով շահութահարկ կվճարեն: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Այսօր առավոտյան Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ ընդհանուր առմամբ, կորպորատիվ հարկը նվազեցնելու է: Բայց սպառնացել է 35%-ի հարկ սահմանել նրանց համար, ովքեր «երկրից կհեռանան, աշխատանքից կազատեն աշխատակիցներին կամ այլ երկրում նոր գործարան կբացեն, իսկ արտադրանքն ԱՄՆ-ում կվաճառեն»:

Միաժամանակ, երկրում մնացող բիզնեսի համար Թրամփն ուզում է իջեցնել հարկերը՝ հասցնելով 15%-ի, նաեւ տնտեսության մի քանի ճյուղերում պարզեցնել բիզնես վարելու կանոնները, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների եւ ածխային էլեկտրակայանների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ