News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փլուզված կառույց է, որովհետեւ այն կառավարում են մարդիկ, որոնք ոլորտի հետ առնչություն չունեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը:

«Նոր պետը` Իշխան Կարապետյանը, որեւէ առնչություն չունի ոլորտի հետ: Երբ մամուլը, ՀԿ-ները ծաղրում էին ՍԱՊԾ-ին, մտածում էինք խելքի կգան, սակայն, նոր պետը, նրա խորհրդականները մասնագետներ չեն` մենեջերը մենեջերների է բերել:

Հանեցին ոլորտի մասնագետին եւ բերեցին մենեջերի: Եկան ինձ էլ ասացին` Իշխան Կարապետյանը չի ցանկանում քեզ տեսնել այդ պաշտոնում, ես էլ դիմում գրեցի: Առանց հիմնավորման չի կարելի աշխատողներին գործից ազատել, դա էի ուզում մենեջերներին սովորեցնել ես ընդամենը: Ես դիմումս սահմանված կարգով հետ եմ կանչել, սակայն, եթե սահմանված կարգով դիմումս հետ չտան. դատական կարգով պայքարելու եմ հանուն պաշտոնի»:

Գեորգի Ավետիսյանը նաեւ նշեց, որ վարչապետը հանձնարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից անջատել Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը, սակայն, մինչեւ այսօր դեռ տեղաշարժ չկա: Նրա խոսքով` շատ լավ կլինի,  եթե այն ՍԱՊԾ-ից առանձնացվի. «Այս ՊՈԱԿ-ը պետք է անկախ լինի, կախված չլինի ոչ մի կառույցից, սակայն, այժմ այն այդպես չէ: ՍԱՊԾ-ն նմուշը բերում է, դրա հիման վրա ստուգումը կատարվում է: Սակայն, նմուշառման գործառույթը հաճախ պատշաճ չի կատարվում:  Պետք է հետեւողական լինել եւ այնպես անել, որ վարչապետի այս հանձնարարականը կատարվի»:

Տպել
Ամենաշատ