News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 Պաշտոնական տվյալներով հունվար- հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 1․9 մլրդ դրամով, կամ 0․2 տոկոսով։

Դատելով հոկտեմբերի ցուցանիշներից, հարկահավաքության բացասական միտումները ուժեղացել են։ Եվ այսպես, այդ ամսին հարկային եկամուտների տարեկան անկումը հասել է գրեթե 2․1 մլրդ դրամի, կամ էլ 2․2 տոկոսի (հաշվարկն արվել է անցած ու ընթացիկ տարվա հոկտեմբերի պաշտոնական տվյալների հիման վրա)։ Նախորդող ժամանակաշրջանի առանձին ամիսներին հարկային եկամուտների աճը թույլ է տվել մասամբ փոխհատուցել հոկտեմբերյան անկումը։ Բայց հասկանալի է, որ դրանով եկամուտների ներհոսքի խնդիրը չի լուծվել։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հարկային եկամուտների դինամիկայում հետընթացը մասամբ կարելի է բացատրել արտաքին գործոններով։ Ասենք պղնձի համաշխարհային գների անկումով։ Պատահական չէ, որ երկրի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հունվար- սեպտեմբեր ամիսներին պետբյուջեին 3․7 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան մեկ տարի առաջ։ Ժամանակին կոմբինատը անվերահապահորեն գլխավորում էր «խոշորագույնների» վարկանիշը, հետո սկսեց զիջել դիրքերը, իսկ հիմա իջել է 17-րդ տեղ։

Մեկ այլ գործոն է վերջին երկու տարիներին արտասահմանից՝ ավելի ճիշտ Ռուսաստանից մասնավոր  դրամական փոխանցումների ներհոսքում նկատվող անկումը։ Դա հանգեցրել է այդ փոխանցումները ստացող շատ ընտանիքների գումարային եկամուտների (հետեւաբար նաեւ ծախսերի) զգալի կրճատմանը։ Արդյունքում առեւտրի ու մի շարք ծառայությունների շրջանառությունը կրճատվել է (թե համեմատական թե ընթացիկ գներով), ինչն էլ հանգեցրել է այդ ոլորտում հարկային բազայի նվազմանը։ Բացի դրանից նկատելիորեն նվազել է ներկրվող ավտոմեքենաների քանակը, որոնց գծով հարկերի ու վճարների ընդհանուր գումարը հասնում էր դրանց մաքսային գների մեկ երրորդին։

Այդ բացասական երեւույթների ֆոնին լուրջ բացթողումներ են բացահայտվել հարկային քաղաքականության մեջ։ Մասնավորապես ֆիզիկական անձանց դիվիդենտների հարկադրման գծով։ Հիշեցնենք, որ ի տարբերություն շատ երկրների  (այդ թվում հետխորհրդային տարածքի մի շարք երկրների) Հայաստանում նշված դիվիդենտները չեն հարկադրվում։ Միայն ընթացիկ տարում է այս հարցը, մի շարք այլ հարցերի հետ միասին  ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։

Սմբատ Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ