News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղական իշխանությունները կարող են նոր վճարումներ գանձել։ Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ–ում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» օրենքի նոր նախագիծը։

Եթե գործող օրենքը թույլատրում է տուրքերի 16 տեսակ եւ վճարումների 5, ապա առաջարկվող նախագծով՝ համապատասխանաբար 18 եւ 19։ Այս վճարումներից մի քանիսը դե ֆակտո արդեն գանձվում են համայնքներում, ուստի դրանք հիմա պարզապես կամրագրվեն օրենքով։  Սրան են վերաբերում նաեւ ջրամատակարարման վճարումները, եթե համայնքը դա սեփակա ուժերով է կազմակերպում, ինչպես նաեւ համայնքային մանկապարտեզի օգտագործման համար վճարումները։

Օրինագծով ամրագրվում է վճարովի կայանատեղիներ կազմակերպելու համայնքների իրավունքը։ Դրանից բացի, տեղական իշխանություններին թույլատրում են հանրային հանգստի եւ տոնավաճառների վճարովի տեղեր կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ