News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում էքսթազիի գործածման հետեւանքով  մահացած դեռահաս հայի մայրը պահանջում է պատասխանատվության կանչել նրանց, ովքեր զբաղվում են թմրադեղերի վաճառքով։

17-ամյա Դենիել Նալբանդյանը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին գիշերային ակումբից։ Ակումբում նա շատ ուժեղ ներգործության էքստազի է գործածել։ Դենիելի մայրը գիտակցում է, որ իր որդին սխալ է գործել, սակայն պահանջում է պատժել նրանց, ում մեղքով տեղի են ունենում նման ողբերգություններ, հայտնում է The Herald Sun–ը։

«Նրանց անհրաժեշտ է դաս տալ։ Որդիս վճարել է, սակայն այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Իսկ եթե՞ դա նրանց ընտանիքների անդամների հետ կատարվեր»,- ասում է Անի Նալբանդյանը։

Թոնի Պանը, որին կասկածում են հաբեր մատակարարելու մեջ, ընդունել է իր մեղավորությունը, սակայն նրան ազատ են արձակել գրավի դիմաց։ Նույնիսկ Դենիելի մահվանից հետո նա ծրագրում էր վաճառել մնացած հաբերը, որպեսզի վճարի մատակարարի պարտքը։

Հայտնի է, որ Դենիելը գնել էր կեղծ հավաստագիր ու երկու հաբ էքսթազի՝  5 անգամ ուժեղ, քան սովորական հաբերը։ Հիվանդանոցում նա կոմայի մեջ էր ընկել, ու այդպես էլ գիտակցության չի եկել։

Գործը քննվելու է դատարանում դեկտեմբերի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ