News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս պահին հստակ հաշվարկ չկա, թե հաջորդ տարի օտարերկրյա ինչքան ներդրում ենք կանխատեսում եւ քանի աշխատատեղ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ուղղությունները քիչ թե շատ պատկերացնում ենք, հաշվարկ, թե ինչքան ներդրում կլինի եւ քանի աշխատատեղ կբացվի, հստակ չգիտենք: Եթե հնարավորություն տրվի երկարաժամկետ աշխատելու, պատկերացնում ենք` ինչքան ներդրում է մեզ պետք, օրինակ, ՀՆԱ-ն կրկնապատկելու համար: Ես մի անգամ էլ եմ ասել, նախընտրական տարի է, նույնիսկ մարդիկ նույնիսկ տան գույքն առնելը հետաձգում են ապրիլից հետո, նույնն էլ բիզնեսմենն է: Եթե մենք կարող ենք ռեալ արդար պայմաններ ստեղծել բիզնեսմենի համար, նրա համարձակությունն էլ կաշխուժանա: Երբ որ բնականոն ռեժիմի ընկնենք, ապրիլից հետո հաշվարկներ անելն ավելի հեշտ կլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը` նշելով, որ ինքը որեւէ թիվ չի պատրաստվում հրապարակել:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ամեն դեպքում, Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ այնպիսի թիվ են հրապարակել, որի «տակից հետագայում կկարողանան դուրս գալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ