News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն, թե ոչ, դա իր խնդիրն է, որեւէ մեկը մյուսի փոխարեն չի կարող որոշել՝ ինքը իրավունք ունի՞ մտնել քաղաքականություն, թե՞ ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը, թե նախորդ անգամ այդպես չեղավ, ՀՀԿ-ից պարտադրեցին հեռանալ քաղաքականությունից, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դե անցած անգամ այդպես չեղավ, բայց անցած անգամ հարցը ի՞նձ եք տվել: Ես պատասխանում եմ հարցին, թե ինչպես եք վերաբերում Գագիկ Ծառուկյանի վերադարձին: Պատասխանում եմ, վերաբերում եմ շատ հանգիստ»:

Վարչապետի խոսքով, ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, բայց «անձնական հանդիպումների ժամանակ այդ հարցը չեն քննարկում»: Նա հրաժարվեց ասել, թե ինչ հարցեր է քննարկում Ծառուկյանի հետ հանդիպումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ