News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլիվիացի օդաչու Միգել Կիրոգան, որը վարել էր անցած շաբաթ Կոլումբիայում կործանված LaMia ընկերության օդանավը Բոլիվիայում քրեական հետապնդման մեջ էր, նույնիսկ կալանված է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիրոգան դատարանով հետապնդվել է Բոլիվիայի ռազմաօդային ուժերի կողմից, նրա նկատմամբ եղել է նաեւ դատարանի հարկադիր կատարաման որոշում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռեյմի Ֆերեյրան:

Նախարարի խոսքով՝ Կիրոգան եւ եւս 4 օդաչու ինքնակամ լքել են ՌՕՈւ-ում ծառայությունը, ինչի համար դատական հետապնդման մեջ էին: Բոլիվիայի օրենքներով պետության հաշվին կրթություն ստացած եւ օդաչուի պատրաստում անցած անձինք պետք է որոշակի ժամանակով ծառայեն ՌՕՈւ-ում, սակայն Կիրոգան եւ նրա ընկերները որոշել էին սահմանված ժամկետից վաղ ազատվել:

Նախարարը հայտարարել է նաեւ ՌՕՈւ-ին ունեցած LaMia ընկերության պարտքի մասին ընկերության օդանավերը նորոգելու եւ պահպանելու համար: Կիրոգան փոխադրողի բաժնետերերից մեկն էր եւ 5 ամիս առաջ պարտքերի պատճառով ձերբակալվել եր, սակայն կարողացել էր ազատվել:

«LaMia-ն 2014 թվականին ՌՕՈւ-ին 3 ինքնաթիռ է տվել վերանորոգելու համար, սակայն միայն գումարի կեսն է վճարել, օդանավերից երկուսն այդպես էլ չի վերցրել, չի վճարել նաեւ պահպանելու համար, այդ օդանվերը մինչ օրս կալանված են»,- ասել է Ֆերեյրան:

LaMia-ի օդանավը կործանվել է նոյեմբերի 29-ին Կոլումբիայում՝ Մեդելինից 50 կմ հեռավորությամբ: Օդանավում եղել է 77 մարդ՝ անձնակազմի 9 անդամ եւ 68 ուղեւոր, այդ թվում՝ բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ