News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն պատրաստ է համաձայնել վաղաժամ հրաժարականի պահանջին եւ 2017-ի ապրիլին լքել պաշտոնը։ Այս մասին երկրի խորհրդարանում ասել է իշխող «Սենուրի» կուսակցության անդամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Իշխող կուսակցությունն այս առաջարկն արել է որպես նախագահին իմպիչմենտ հայտնելու այլընտրանք։

Միաժամանակ ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակությունը դժվար թե համաձայնեն այդ առաջարկին, փոխանցում է TBS–ը։

Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն էր խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ