Հնդկաստանի ՌՕՈւ օդանավը, որում եղել է երկրի նախագահ Փրանաբ Քումար Մուքերջին, հարկադիր վայրէջք է կատարել Դելիի օդանավակայանում տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնում է India–ն։
Ընդ որում, պարզ չէ, թե կոնկրետ ինչ անսարքությունների մասին է խոսքը։ Թերթի տվյալներով՝ նախագահին այլ օդանավ են նստեցրել, եւ նա կշարունակի իր ուղին դեպի Չեննամ, որտեղ նախօրեին մահացել էր Թամիլանդու նահանգի նախարար Ջայարամ Ջայալալիտան։
Նախագահին այլ օդանավ նստեցնելու գործընթացը 40 րոպե է տեւել։