News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի Ջասթին Ռոս Հարրիսին մեղավոր են ճանաչել իր 2 տարեկան որդու սպանության մեջ, որին նա մեքենայում էր թողել, հայտնում է CNN–ը։

Նման վճիռ է կայացրել Քոբի շրջանի Գերագույն դատարանը։ Միջադեպը տեղի էր ունեցել 2014-ի հունիսի 18-ին։ Ատլանտայի 36-ամյա բնակիչը 22-ամյա տղային թողել էր Hyundai Tucson մեքենայի հետեւի նստատեղի վրա եւ գնացել սկզբում նախաճաշելու, իսկ հետո՝ աշխատանքի, որտեղ անցկացրել էր ամբողջ օրը։ Երեխան 7 ժամ անցկացրել էր մեքենայի մեջ, որն արեւի տակ աստիճանաբար տաքացել էր, ինչն էլ նրա մահվան պատճառ էր հանդիսացել։

Ժամը 16։00–ի սահմաններում Հարրիսը գնացել էր մոտակայքում գտնվող կինոթատրոնը եւ նկատել, որ երեխան դեռ մեքենայի մեջ է։ Տղամարդը հանել էր տղային մեքենայից, եւ ականատեսների վկայությամբ՝ շփոթված տեսք է ունեցել։

Մեղադրական կողմը պնդում է, որ տղամարդը երեխային դիտավորյալ է փակել մեքենայում, որպեսզի ազատվի նրան խնամելու հոգսից։ Պաշտպանող կողմը պնդում էր, որ երեխայի մահը ողբերգական պատահականության հետեւանք է։

Հարրիսին ցմահ ազատազրկման են դատապարտել՝ առանց վաղաժամ ազատվելու իրավունքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ