News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կամչատկա երկրամասում սկսել են կառուցել Ռուսաստանում իր տեսակի մեջ եզակի ձնե   հյուրանոց, հայտնում է այդ երկամասի կառավարության մամուլի ծառայությունը։

«Լեռնային տարածք» էթնիկ հյուրանոցը բաղկացած է լինելու մի քանի կառույցներից։ Փոքրերը կառուցված են լինելու սառցե աղյուսներից, իսկ ամենախոշոր տունը ձնե թնդանոթի օգնությամբ են կառուցելու։ Նախագծին մասնակցում են կամավորականեր Ռուսաստանի տարբեր քաղաքներից, որոնք Կամչատկա են ժամանելու մի քանի օրից։ Հիմա մաքրում ու նախապատրաստում են շինարարական հարթակը ու հարմար վայր ընտրում ապագա կառույցի համար։

«Բոլոր տները ամուր են ու նախատեսված գիշերելու համար՝ այնտեղ ջերմաստիճանը երեք աստիճանից չի իջնի, իսկ քնապարկերից ու կենդանիների մորթիներից պատրաստված հատուկ համակարգը ամբողջ գիշեր կպահպանի տաքությունը»,- պատմել է «Լեռնային տարածք»-ի ղեկավար Վիտալի Լազոն։

Համալիրը գտնվելու է Նաչիկինսկի առողջարանի տարածքում։

Հյուրանոցը այդ նույն վայրում արդեն երկրորդ անգամ է կառուցվում։ Առաջին անգամ այն կառուցվել էր 2016-ի մարտին ու գործել մինչեւ մայիս։ Այս ժամանակահատվածում համալիրը մոտ 100 հյուր է ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ