News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գանայում չարագործները 10 տարի շարունակ ԱՄՆ «կեղծ» դեսպանատուն են ղեկավարել ու վիզաներ տրամադրել երկրի քաղաքացիներին, հայտնում է The Washington Post–ը։

«Դեսպանատունը գործում էր Գանայի մայրաքաղաքի քանդված շենքերից մեկում։ Ներսում  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարն էր պատին փակցված։

Պարբերականի փոխանցմամբ՝ դեսպանատան աշխատողները ԱՄՆ քաղաքացիներ չէին, սակայն լավ տիրապետում էին անգելերենին ու վիզաներ տրամադրում հաճախորդներին 6 հազար դոլար վճարի դիմաց։

 Սակայն նրանց մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Գանայում ԱՄՆ իրական դեսպանատունը գտնվում է մայրաքաղաքի ամենահարուստ թաղամասերից մեկում, բարձր պատնեշով շրջապատված տարածքում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Բարաք Օբամայի լուսանկարով ու ԱՄՆ դրոշով շենքը «կեղծիք է, որը կազմակերպել են տեղի հանցախմբերը»։

«Մոտ 10 տարի շարունակ կազմակերպությունն անարգել գործել է։ Հանցագործները կաշառք են տվել չինովնիկներին, որպեսզի նրանք աչք փակեն նրանց արածների վրա ու նրանց համապատասխան փաստաթղթեր տրամադրեն»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտում հայտնել են, որ կազմակերպությունը փակվել է ամռանը ՝ տեղի չինովնիկներից այդ մասին տեղեկություն ստանալուց հետո։ Սակայն այս տեղեկությունը միայն նախօրեին է հայտնի դարձել լայն հասարակայնությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ