News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքի բնակիչ Ալան Ջեյմսն իր ավտոտնակում Երկրորդ համաշխարհային պատերազմի Isaacs Spitfire կործանիչի մոդել է հավաքել եւ հաջողությամբ թռիչք իրականացրել դրանով, հայտնում է BBC–ն։

Սիրողական ավիակոնստրուկտորն այդ գաղափարի իրականացման համար մոտ 18 հազար ֆունտ է ծախսել։

63-ամյա Ջեյմսը դետալները պատվիրել էր ԱՄՆ–ում եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Այսպես՝ Rolls Royce շարժիչը պատվիրել էր Հոլանդիայում, անիվները գնել էր eBay–ում, իսկ օդաչուի նստատեղի ամրագոտին նա պատվիրել էր ԱՄՆ–ում։

Օդանավը հավաքելու համար 3 տարի է պետք եղել, իսկ 2015–ի սեպտեմբերին Ջեյմսն իրականացրել էր իր առաջին թռիչքը։

Isaacs Spitfire կործանիչները շահագործման էին հանձնվել 1938 –ին եւ պատերազմի ժամանակ օգտագործվում էին թե՛ բրիտանական, թե՛ խորհրդային ՌՕՈւ–ի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ