News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանում՝ Նկարիչների միության մեծ ցուցասրահում, դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտություն եւ միջազգային հարաբերություններ» դասընթացի, ինչպես նաեւ «Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի նախորդ բոլոր տարիների շրջանավարտների հերթական հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դպրոցի նախորդ վեց տարիների շրջանավարտներին՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն ընդգծեց դպրոցի դասընթացների կարեւորությունը ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայության, այնպես էլ երկրի ընդհանուր կրթական ոլորտի համար։ «Մեր շրջանավարտների շարունակական համագործակցությունը դասընթացների ավարտից հետո վկայում է ոչ միայն այն մասին, որ դպրոցը հաջողությամբ է իրականացնում իր առաքելությունը. այդպիսի համագործակցություն կարեւոր է նաեւ ողջ հանրային ոլորտի հետագա զարգացման համար»։

Վահե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Եվրոպական միությանը` «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական եւ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում Դիվանագիտական դպրոցին տրամադրվող շարունակական օժանդակության եւ դպրոցի տարբեր միջոցառումները հովանավորելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ընդգծեց Դիվանագիտական դպրոցի կարեւորությունը եւ հավելեց. «Աջակցության թե նախորդ, թե ներկա ծրագրերի տեսակետից Եվրոպական միության օժանդակության նպատակը Հայաստանի դիվանագիտական կադրերի հմտությունների ամրապնդումն է, երիտասարդ դիվանագետներին Եվրոպական միության մասին, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու արտաքին քաղաքականության շուրջ երկխոսության մեջ առկա եվրոպական արժեքների մասին իրազեկելը»:

Դիվանագետների կողմից դիվանագիտության ակադեմիական ուսումնասիրության նպատակահարմարության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Մինեսոտայի (Դուլութ) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների Քլինգենդայլի ինստիտուտի ավագ գիտաշխատող Փոլ Շարփը: Նա նշեց, որ Դիվանագիտական դպրոցն ունի ուսմամբ չափազանց շահագրգռված ունկնդիրներ, ովքեր թե վերլուծաբար են մոտենում առարկային, թե հետաքրքրված են նոր տեսակետներ եւ մոտեցումներ ուսումնասիրելու հարցում: «Մենք բոլորս ունենք մեր անձնական եւ մշակութային պատմությունը եւ աշխարհի վերաբերյալ մեր տեսակետը, այդ իսկ պատճառով դասախոսների միջազգային կազմի կողմից դասավանդվող ծրագրի լրացուցիչ արժեքն այդ տեսակետին նետված մարտահրավերներն են, որ պայմանավորված են մեզ շրջապատող այլ տեսակետների բազմազանությամբ»:

Միջոցառման մասնակիցների թվում էին երիտասարդ դիվանագետներ, ովքեր Հայաստանի դիվանագիտական ծառայության մաս են կազմել Դիվանագիտական դպրոցն ավարտելուց հետո, դիվանագետներ եւ միջազգային հարաբերությունների մասնագետներ, ովքեր մասնակցել են դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրին:

Ներկա էին արտաքին գործերի նախարարի տեղակալները, ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանի պետական այլ կառույցների` արտաքին հարաբերությունների ստորաբաժանումների ղեկավարներ, որոնցում ակտիվորեն աշխատում են Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ