News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն ու Եվրոպայի երկրներում ընտրությունները, որոնք կարող են հանգեցնել պոպուլիստների իշխանության գալուն, 2017-ին համաշխարհային կայունությանը սպառնացող հիմնական վտանգներն են։ Նման եզրակացության են եկել տնտեսագետ փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg–ի հարցմանը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հնարավոր ռիսկերի երրորդ հորիզոնականում է։

Թրամփի վարչակազմի գիծը համաշխարհային քաղաքականության մեջ սպառնալիք է համարում հարցվածների 38 տոկոսը։ Նույնքան մարդ ռիսկի աղբյուր է համարում խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ֆրանսիայում։ Միաժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կայունության գլխավոր սպառնալիք է համարում հարցվածների 16 տոկոսը։

Փորձագետները կարծում են, որ Հոլանդիայում պոպոլիստները, ամենայն հավանականությամբ, կարող են հաղթել ընտրություններում։ Հարցվածների 28 տոկոսը նշել է, որ ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում։ Հարցման մասնակիցների 18 տոկոսը հավանական է համարում  Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի վաղաժամ ընտրությունները։ Ֆրանսիայի գործող նախագահի հաղթանակը կանխատեսում է հարցվածների 14 տոկոսը։ Այդքան մարդ էլ հավանական է համարում, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է լքել կառավարության ղեկավարի պաշտոնը Բունդեսթագի ընտրությունների արդյունքում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, փորձագետներն առավել հավանական են համարում Դոնալդ Թրամփի կողմից մասնավոր անձանց եւ ընկերությունների համար հարկերի վերին շեմի նվազեցումը։ Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը հավանական է համարել հարցվածների 12 տոկոսը, ապօրինի միգրանտների արտաքսումը՝ 9 տոկոսը, Մեքսիկայի հետ սահմանին պատի  կառուցումը՝ 8 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ