News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նաիրի» հյուրանոցի սեփականաշնորհված տարածքը նախկինում այնտեղ ապրող փախստականներին չի վերադարձվի:

Դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում կառավարության ժամին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ հյուրանոցի մի մասը սեփականաշնորհվել է ընկերության կողմից, որն այնտեղ նոր հյուրանոց է բացել: «Մնացած տարածքը տրվել է փախստականներին, եւ նրանց կառաջարկվի այն սեփականաշնորհել»,- հավելեց նա՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:
Նշենք, որ 90-ական թվականների սկզբին հյուրանոցում փախստականներ տեղավորվեցին, որոնք ինչ-որ կերպ կարգավորեցին սենյակները եւ միջանցքները: Դրանից հետո բնակելի հատվածը սեփականաշնորհեցին եւ փախստականներին արտաքսեցին շենքի լքված հատվածը: Փախստականների բողոքների համաձայն՝ իրենց տեղափոխվել «համոզելու» համար անջատվել են էլեկտրականությունը եւ ջուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ