News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը օգնել է 500 կիլոգրամ կշռող եգիպտուհի Էման Ահմեդ Աբ Էլին վիզա ստանալու հարցում։ Կինը հույս ունի բուժվել հնդիկ բժիշկների օգնությամբ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է International Business Times–ը։

Հնդիկ վիրաբույժ Մուֆազալ Լակդավալան լրագրողներին պատմել է, որ իր հետ կապվել է Էման Ահմեդի քույրը։ «Նա ծանոթից լսել է, որ ես վիրահատում եմ ճարպակալումով տառապող մարդկանց,- բացատրել է նա,- Նրա ընտանիքը աղքատ է, ու Մումբայից Կահիրե մասնավոր չարթերային չվերթի համար վճարել չի կարող։ Դրա համար էլ մենք խնդրել ենք որ նրանք հոգ տանեն անձնագրի ու վիզայի մասին, իսկ դրամահավաքը ես ինքս կհոգամ»։

Բժշկական վիզա ստանալը, պարզվեց, ավելի բարդ էր, քան կարծում էին Էման Ահմեդի ազգականները։ Դեսպանատանը պահանջել են, որ կինը, որը ավելի քան 20 տարի անկողնուց վեր չէր կացել, անձամբ ներկայանա։ Հարցը լուծելու համար բժիշկը ստիպված էր Twitter –ով դիմել Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սուշմա Սվարաջին։ «Մենք նրան կօգնենք»,- պատասխանել էր նախարարը։

Շուտով Լակդավալան հաստատել է Twitter –ում, որ վիզան տրամադրված է ու 500 կգ կշռող եգիպտուհին Մումբայ է ուղեւորվում՝ վիրահատվելու։

Times of India-ի տեղեկություններով, գեղձերի գործառույթի խանգարման պատճառով 36-ամյա եգիպտուհու օրգանիզմում չափից շատ հեղուկ է կուտակվում։ Բացի դրանից նա տառապում է էլեֆանտիազից, որի պատճառը մակաբուծային նեմատոդներն են։ Երբ Էման Ահմեդը ընդամենը 11 տարեկան էր, նրա քաշը հասել էր 500 կգ-ի։ Նա կորցրել էր շարժվելու ունակությունը  ու այդ ժամանակվանից երբեք դուրս չի եկել տանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ