News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական տվյալների, նոյեմբերին երկրում գնանկումը պահպանվել է, կազմելով 0․6 տոկոս։ Ընդ որում սննդամթերքն էժանացել է միջինը 0․5 տոկոսով, ոչ պարենամթերային ապրանքները՝ 3․5 տոկոսով։ Միաժամանակ թանկացել են ոգելից խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը (խորհրդանշական 0․6 տոկոսով), նաեւ ծառայությունները (1․1 տոկոսով)։

Իհարկե պարենամթերքի գները համատարած չեն նվազել։ Այդ խմբում կային բացառություններ, ընդ որում նաեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մասով։ Ասենք, հավկիթի գների երկնիշ աճ  նկատվում էր դեռ օգոստոսից, իսկ նոյեմբերին այն կազմել է 10․2 տոկոս։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նկատենք, որ հավկիթի պաշարները գրեթե ամբողջովին (հունվար- սեպտեմբեր ամիսներին99 տոկոսից ավելին) ձեւավորվում է տեղական արտադրանքի հաշվին։ Այդ սննդամթերքի դեֆիցիտ առեւտրի ոլորտում սովորաբար չի նկատվում։ Անցյալում եղել են որոշ տատանումներ, որոնք կապակցված էին նախատոնական օրերին գնորդական պխահանջարկի աճով։ Հիմա նման երեւույթներ կարծես չեն սպառնում՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի բալանսի տվյալներով հավկիթի ընդհանուր ռեսուրսների ծավալը երկրում մեկ տարում աճել է 6։0 տոկոսով։

Շաքարը նույնպես հասցրել է թանկանալ 14․8 տոկոսով։ Նկատենք, որ Ռուսաստանում շաքարի գները նոյեմբերին նվազել են տարեկան կտրվածքով 3․8 տոկոսով։ Սակայն մեկ տարի առաջ շաքար- շաքարավազը այնտեղ արդեն հասցրել էր թանկանալ՝ 30 տոոկսով, դրա համար էլ գների ներկա անկումն էական չէր։  

Մեր մենաշնորհային ներմուծողը (միաժամանակ նաեւ շաքարի գործարանի սեփականատերը) շաքարը ներմուծում է Բարզիլիայից, որը աշխարհում այդ մթերքի խոշորագույն արտադրողն է համարվում։ Արտասահմանյան շաքարի գրավչությունը նրա համեմատական էժանությունն է (նույնիսկ տասը հազար կիլոմետր օվկիանոսի վրայով փոխադրման դեպքում) եւ հրաշալի որակը։

Մինչդեռ շաքարի համաշխարհային գները սկսել են աճել այն հաղորդագրություններից հետո, որ այդ նույն Բրազիլիայում շաքարեղեգի հավաքը ակնկալված ծավալից քիչ է եղել։ Շաքարի հնարավոր դեֆիցիտի ակնկալիքների պատճառով բորսայում սպեկուլյացիաներն աշխուժացել են։

Վերադառնալով համաշխարհայինից տեղական խնդիրներին՝ առանձնացնենք լուրջ անկումը բուսաբուծական մի շարք կուլտուրաների բերքատվությունում, որն էլ հենց դրանց գների աճ է առաջացրել։ Օրինակ նոյեմբերին մրգերը թանկացել են տարեկան կտրվածքով 17․7 տոկոսով։ Ըստ ամենայնի՝ դա դեռ վերին սահմանը չէ, ու ամանորյա տոներին ընդառաջ՝ կարելի է դրանց հետագա թանկացում ակնկալել։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ