News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջուկային անվտանգության հարցերով փորձագետների խումբը ավարտել է հայկական ԱԷԿ-ի երկարաժամկետ շահագործման անվտանգության գնահատումը։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԷԿ-ի ղեկավարությունը դիմել էր Միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտե, որպեսզի էներգիայի արտադրությունը երկարացնի նաեւ 2016-ից հետո։

Փորձագետների խումբը գնահատել է ԱԷԿ-ում աշխատանքների կազմակերպումը, նաեւ դրա երկարաժամկետ շահագործման հետ կապված ծրագրերը, որոնք առնչվում են այդ թվում մարդկային ռեսուրսներին ու կառավարմանը։ Փորձագետներն ատոմային կայանի աշխատանքում մի քանի դրական կողմեր են առանձնացրել։ Դրանցից են սեյսմիկ անվտանգության ատեստավորման ու անվտանգության արդիականացման ծրագրերը։

Այդուհանդերձ, ներկայացվել են մի շարք խորհուրդներ ՝ երկարաժամկետ շահագործման անվտանգության բարելավման վերաբերյալ։ Օրինակ, ԱԷԿ-ում պետք է մշակվի ու ներդրվի մեթոդաբանություն, որի համաձայն անվտանգության հետ կապակցված բոլոր համակարգերը պետք է գնահատվեն երկարատեւ շահագործման տեսակետից։

Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել բոլոր ռեկոմենդացիաները ու խնդրել է ՄԱԳԱՏԷ-ին հաջորդ առաքելությունը ծրագրել մոտավորապես 18 ամիս հետո։

Զեկույցը, այդ թվում ԱԷԿ-ից ու Պետական կոմիտեից ցանկացած դիտողություն, քննարկվելու է կազմակերպության շտաբ բնակարանում, իսկ վերջնական զեկույցը ներկայացվելու է երեք ամիսների ընթացքում։

Փորձագետների թիմում ընդգրկվել էին մասնագետներ Արգենտինայից, Բուլղարիայից, Կանադայից, Հնդկաստանից, Ուկրաինայից ու ՄԱԳԱՏԷ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ