News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխիքն է, այլ նրա համար մեկ սպառնալիքը։ Այս մասին դեկտեմբերի 8-ին՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրասիական եւ եվրոպական ուղղությունների միջեւ» կլոր սեղան քննարկման ժամանակ, ասել է Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար ոչ միայն ստիպողաբար էր, այլ նաեւ անսպասելի։ «Մոսկվայում որոշում կայացնելուց մի քանի ժամ առաջ  Երեւանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ շատ շուտով Հայաստանը կստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը»,– նշեց փորձագետը։

Մեհրաբյանը կարծում է, որ ԵՏՄ–ն շատ բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլ նաեւ խաչ է քաշում Երեւանի առաջ բացված բոլոր հնարավորությունների վրա։ «ԵՏՄ–ն ֆեյք կառույց է, որը ոչ մի ընդհանուր բան չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ասիայի, ո՛չ տնտեսության, ո՛չ միության հետ»,– ասաց Մեհրաբյանը՝ նշելով, որ ամբողջ կառույցը կախված է նավթի գներից եւ զենքի բիզնեսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ