News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի կրկեսը մտադիր է համագործակցություն զարգացնել օտարերկրյա գործընկերների հետ։

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեկտեմբերի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է Միջազգային մշակութային ֆորում։

Այդ ֆորումի ժամանակ, որի բացումն ու փակումը անցել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ներկայացվել են մշակութային գործունեության բազմաթիվ ուղղություններ՝ կերպարվեստ, թանգարանային գործ, կինո, թատրոն, օպերա, բալետ եւ կրկես։

«Իմ ելույթը կոչվում էր «Հայկական կրկեսն ու նրա գեղարվեստական առանձնահատկությունները»։ Ինչ վիճակում է մեր կրկեսը, որտեղ են աշխատում մեր արտիստները։ Ֆորումի ամենակարեւոր արդյունքը այն էր, որ միջոցառման շրջանակում մենք ստորագրեցինք համագործակցության համաձայնագիր։ Այն բազմակողմանի է։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի ակտիվ խորացնել շփումները եվրոպական երկրների հետ, որոնք կրկեսային արվեստի փառավոր ավ անդույթներ ունեն, հրավիրել արտիստների, կազմակերպել փառատոններ ու վարպետության դասընթացներ։ Այդ համաձայնագրի շրջանակում որոշակի ծրագրեր կան»,- նկատեց Սոս Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ