News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հանրապետական» կուսակցության կանոնադրության փոփոխության արդյունքում կուսակցությունում կստեղծվի ավագների խորհուրդ, որտեղ կընդգրկվեն թոշակառու ՀՀԿ-ականները։ Այս խորհրդում հիմնականում կընդգրկվեն պաշտոնաթող ՀՀԿ-ականները, այն պատգամավորները, որոնք 2017-ից հետո լքելու են խորհրդարանը։ Այստեղ կհանգրվանի նաեւ կուսակցության ակունքներում կանգնած Ռազմիկ Զոհրաբյանը, որը դուրս մնաց ՀՀԿ գործադիր մարմնից։ NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ խորհրդում հավաքված մարդիկ կզբաղվեն նաեւ թոշակառու կուսակցականների սոցիալական հարցերով։

«Ավագների խորհուրդ պիտի ստեղծվի, որը կորդինացնելու է 60-ից բարձր տարիքի մարդկանց, ովքեր չեն պաշտոնավարում, այսինքն՝ համակարգելու է նրանց աշխատանքները։ Մենք ունենք երիտասարդական կազմակերպություն, սպորտի, կանանց խորհուրդ, դա էլ կլինի ավագների խորհուրդ։ Էստեղ միայն կազմակերպչական խնդիրները չեն լինի, այստեղ նաեւ որոշակի սոցիալական հարցեր կլինեն կապված ավագների հետ։ Օրինակ, սոցիալական աջակցության հարցեր, դե որոշ հարցեր պետությունն է լուծում, որոշ հարցեր՝ կուսակցությունը կուսակցականների համար»,-մանրամասնեց ՀՀԿ-ականը։

Ի դեպ տեղեկություններ կան, որ Ռազմիկ Զոհրաբյանն է լինելու է խորհրդի ղեկավարը, սակայն Զոհրաբյանն ասաց՝ դեռ հայտնի չէ։ Ինչ վերաբերում է աջակցությանը, ասաց՝ միայն ֆինանսական մասով չէ։

«Նաեւ դա էլ կլինի, պարտադիր չէ գումարով, այդ տարիքի մարդիկ ունեն աջակցման պահանջ, բայց հիմնականը դա չի լինելու, նույն աշխատանքն են տանելու իրենց հնարավորության չափով, որպեսզի միշտ կուսակցության հետ լինեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ