News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են ստեղծել համատեղ փրկարարական ուժեր արտակարգ իրավիճակներում գործողությունների համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։

Նրա խոսքով, երեք երկրները նաեւ մյուս պետություններին են հրավիրում մասնակցելու համատեղ փրկարարական ուժերի ստեղծմանը։

Որոշումը, որի մասին հայտնել են Երուսաղեմում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ, ընդունվել է զանգվածային անտառային հրդեհներից հետո, որոնք անցած ամիս բռնկվել էին Իսրայելում ու ստիպել, որ այն օգնության դիմի օտարերկրյա երկրներին։ «Մենք պայմանավորվել ենք ստեղծել արտակարգ իրավիճակների արձագանքման ու փրկության բազմազգ տարածաշրջանային ուժեր, որոնց ձեւավորելու են երեք երկրներ՝ Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը»,- ասել է Նեթանյահուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ըստ նախարարի, դա լինելու է ոչ թե պարզապես գործողությունների համակարգում ճգնաժամային իրավիճակում, այլ ընդհանուր հրամանատարային կենտրոն՝ ոչ միայն երեք երկրների, այլեւ ուրիշ պետությունների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ