News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քորնելի համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցները հայտարարել են, որ կանանց ավելի շատ են դուր գալիս շատակեր տղամարդիկ, այլ ոչ թե նրանք որոնք սնվելիս համեստություն են դրսեւորում, փոխանցում է Informing-ը:

Գիտնականների հետազոտությանը 20 ուսանող է մասնակցել, որոնց 3 խմբի են բաժանել եւ առաջարկել մրցել հավի թեւ ուտելով՝ խոստանալով հաղթողին մեդալով պարգեւատրել:

Առաջին խմբի անդամների ժամանակը սահմանափակված էր, երկրորդ խմբի անդամները թեւերը կերել են հանդիսատեսի ներկայությամբ, իսկ երրորդ խմբի անդամները՝ միայնության մեջ: Հաղթող են դարձել երկրորդ խմբում ընդգրկվածները:

Հետազոտության ղեկավար Բրայան Վանսինկը արդյունքներոը մեկնաբանելիս ընդգծել է, որ հանդիսատեսի ներկայությամբ տղամարդկանց մոտ գործել է «էքստրեմալ վարքագիծը», եւ նրանք էլ ավելի շատ են հաղթանակի ձգտել: Գիտնականի կարծիքով տղամարդիկ ենթագիտակցորեն համոզված են, որ կանանց շատակեր տղամարդիկ են դուր գալիս: Հետազոտության շրջանակում անցկացված հարցումը եւս ցույց է տվել, որ մրցության հաղթողներին հարցվածները ավելի առնական եւ արդյունավետ են համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ