News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ժամանակակից մեդիա ինստիտուտի՝ MOMRI–ի աշխատակիցներն ուսումնասիրել են մանկական խաղերի տարածվածության հարցը եւ եկել այն եզրակացության, որ Ռուսաստանում յուրաքանչյուր երեխա 10 տարեկանում արդեն սմարթֆոն կամ պլանշետ ունի։ Ավելին՝ մինչեւ 4 տարեկան երեխաների 25 տոկոսն արդեն ունի նման մի սարք, փոխանցում է Informing–ը։

Հետազոտողները հարցում են անցկացրել ծնողների, երեխաների եւ  հոգեբանների շրջանում։ Պարզվել է, որ 3-10 տարեկան երեխաների 71 տոկոսը նման խաղեր է խաղում։ Մասնավորապես, 3-4 տարեկան երեխաների 49 տոկոսը սմարթֆոններում խաղեր է խաղում, 5-8 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը 75 տոկոս է, իսկ 9-10 տարեկանների շրջանում՝ 84 տոկոս։

Մասնագետները պարզել են, որ ծնողների մեծ մասը համարում է, որ զարգացնող բջջային խաղերը շատ օգտակար են երեխայի մտավոր զարգացման համար, սակայն միայն քչերն են վստահ, որ այդ հավելվածները կարող են երեխայի հետ համատեղ գործունեության ձեւաչափերից մեկը լինել։ Այսօր ծնողների 76 տոկոսը երեխաների հետ խաղեր են խաղում կամ բջջային հավելվածներ են օգտագործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ