News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանդերբիլտի համալսարանի գիտնականները նյութ են ստեղծել, որը մոծակներին թույլ չի տալիս միզել, ինչի հետեւանքով նրանք պայթում են։ Աշխատանքի  մասին հաշվետվությունը հրապարակվել է Scientific reports ամսագրում, հայտնում է Gazeta-ն։

Մի քանի տասնամյակների ընթացքում, ինչ մարդիկ փորձում են ոչնչացնել մոծակներին, դրանք իմունիտետ են ձեռք բերել նյարդային համակարգն ախտահարող թունավոր նյութերի նկատմամբ։ Սակայն նոր նյութն ազդում է երիկամների գործառույթի վրա։

Քիմիական միացությունը, որը ստացել է VU041 անվանումը, կանգնեցնում է մոծակների մոտ մեզի արտադրությունը։ Սնունդ ընդունելուց հետո մոծակների քաշը մեծանում է 2-3 անգամ, եւ ավելորդ հեղուկից ազատվելու հնարավորություն չունենալով՝ մոծակներն ուղղակի պայթում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ