News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի մարդու իրավուքնների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Թալիշում ներկայացրել է առաջին միջանկյալ զեկույցը, որը վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո քաղաքացիների եւ զինվորականների նկատմամբ կատարված ռազմական հանցագործություններին: Ռուբեն Մելիքյանը նշել է, որ առաջին ընթացիկ զեկույցում ամենակարեւոր տարրը եղել է հայատյացության հարցը՝ արմենաֆոբիան:

«Այս զեկույցում փորձել ենք ներկայացնել տարբեր տարրեր, որոնք վերաբերում են հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունում: Մենք մի քանի փաստահավաք այցեր ենք իրականացրել, որտեղ դաժանություններ են տեղի ունեցել եւ որոնց վերաբերյալ մենք խոսում ենք: Տասնյակ ականատեսների հետ հանդիպումներ են եղել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, ինչպես նաեւ այն մարդկանց հետ, որոնք քաղաքացիական բնակչության հետ կապված միջազգային մարդու իրավունքների խախտումներին են ականատես եղել: Հարցումներ են արվել նաեւ պետական մարմիններին՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Ունեցել ենք բազմաթիվ խորհրդակացություններ ռազմական, բժշկական մասնագետների հետ եւ շարունակել ենք բաց աղբյուրների մշտադիրտարկումները»,-ասաց նա:

Օմբուդսմենը նշել է, որ զեկույցում անդրադարձել է կատարվել  քառօրյայի ընթացքում ադրբեջանական կողմից իրականացված խոշտանգման դեպքերին, պատիժ մահվամբ դեպքերին՝ դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողների նկատամամբ իրականացված, մարմինների նկատմամբ անարգումներին. «Մեր հիմնավորումներով սա մահվան պատիժ է հայ լինելու համար: Սրանք հենց արմենաֆոբիայի փաստեր են: Զեկույցում վայրագությունների փաստերը 3 ուղղություններով են ներկայացված՝ Թալիշի, Սեյսուլանի եւ Հարավային բլուրի՝ Լելեթեփե: Յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկել ենք ըստ միջադեպերի»,-ասաց Ռուբեն Միքայելյանը:

Նա նշեց, որ հյուսիսում եղել է 4 միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ 1 եւ Հարավում երկու միջադեպ: Օմբուդսմենի խոսքով՝ զեկույցում նկարագրված է երեք էպիզոդ:

«Բոլոր երեք դեպքերում էլ ունենք՝ պատիժ մահվամբ, մարմինների անարգում եւ մեկ դեպքում՝ 92 տարեկան տարեց կնոջ դեպքում՝ խոշտանգման փաստ: Երկրորդ էպիզոդը վերաբերում է ԼՂՀ ՊԲ-ի բեռնատար մեքենային, որի նկատմամբ հարձակում է  իրականացվել եւ մենք այստեղ ունենք երկու գլխատման դեպք: Որոնցից մեկին մահացած վիճակում են գլխատել, մյուսին՝ ողջ վիճակում:

Երրորդ էպիզոդը վերաբերում է 170 մարտական դիրքին, որտեղ ունեցել ենք 4 կորուստ մարտական դիրքը հետ վերցնելու ընթացքում: 4 էպիզոդը չենք նկարագրել, որովհետեւ ռազմական հանցագործության փաստ դիակի փորձաքննության արդյունքում չենք ֆիքսել»:

Ռուբեն Միքայելյանը նշեց, որ Սեյսուլանի հատվածում 4 զինծառայողի նկատմամբ կատարվել է ռազմական հանցագործություն. «Իսկ հարավային ուղղությամբ երկու դեպք ունենք՝ 112 մարտական դիրքում բոլոր 12 ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո հատվածների նկատմամբ կիրառվել են ռազմական հանցագործություններ, իսկ 115 մարտական դիրքում՝ 4-ի նկատմամբ:

Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված 3 քաղաքացիական անձինք եւ 4 զինծառայողները բոլորն էլ ողջ չեն մնացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ