News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորում դեկտեմբերի 13-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վանաձորի քաղաքապետարանի կայքից: Նիստի օրակարգում քննարկվելու են համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու եւ Վանաձորի տնակային ավանում տեղի ունեցած հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հարցեր:

Նշենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը  հանձնարարել է իր աշխատակազմին խորհրդակցելով տուժած ընտանիքների հետ՝ հաշվարկել անհրաժեշտ ֆինանսական օգնության չափը եւ սահմանված կարգով հրավիրել ավագանու արտահերթ նիստ:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերը՝  «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Վերածնունդ Հայաստանը» հայտարարել են, որ  շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» զբաղեցրել էր 2-րդ տեղը։ Նրա թեկնածուն էր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում Մարուքյանի օգտին ձայները պետք է գերակշռեին, սակայն գաղտնի քվեարկության ժամանակ ձայներ հավաքեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Սակայն ավագանու նիստերը տապալվում են, քանի որ ընդդիմությունը, օգտվելով քանակական առավելությունից, բոյկոտում է դրանք։

Տպել
Ամենաշատ