News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային եւ հարավ-արեւելյան մի շարք զորամասեր:

Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետեւել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգեւատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի եւ երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին եւ բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաեւ խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ