News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա զինված հարձակում կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, դիմակավորված  անձը՝ ինքնաձիգով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող  մթերային խանութ, որտեղ գործում է նաեւ  տարադրամի փոխանակման կետ եւ վերջինի աշխատակցուհու  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Վախեցնելու նպատակով զինված տղամարդն արձակել է 4 կրակոց, սակայն խանութի մյուս աշխատակիցների կողմից բարձրացված աղմուկի, ինչպես նաև ձայնաազդանշանային համակարգի միանալու արդյունքում դիմել է փախուստի՝  ոչինչ չհափշտակելով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ