Եմենի Ադեն քաղաքի մերձակայքում՝ ռազմաբազայի մոտ, պայթյունից առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն:
Ըստ առկա տեղեկությունների՝ Էս Սուլբան ռազմական ճամբարում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: