News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի, մարզպետ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ նշանակված  կուսակցության քննությունն ավարտվել է, եզրակացությունն արվել է, թե ինչու էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ  ընտրություններում այդքան քիչ քվե եղել  Դաշնակցության օգտին: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց`եզրակացությունը հրապարակման ենթակա չէ:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մարզպետի  նկատմամբ  ՀՅԴ գերագույն մարմինը քննություն է նշանակել, որից հետո եզրակացություն կանեն:

Մեր հարցին, թե այդ եզրակացությունն ինչով է ավարտվել,  առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրա՞ստ է ավելի լավ արդյունք ապահովել Հովսեփ Սիմոնյանը, Ռուստամյանը պատասխանեց.

«Քննարկել ենք, վերլուծել ենք, դրանից եզրակացության ենք եկել եւ դրանով պայմանավորված մեր հետագա անելիքները կհստակեցնենք»:

Արմեն Ռուստամյանը չցանկացավ հրապարակել, թե որ հարցերում է թերացել մարզպետը եւ ՀՅԴ Շիրակի կառույցը:

Մեր հարցին` վարչական լծակնե՞րը պետք է գործի դնի լավ արդյունք ապահովելու համար, պատասխանեց.   «Ոչ միայն, մարդն իր հեղինակությամբ, իր մարզի խնդիրները պատկերացնելու եւ լուծելու կարողությամբ, լավ պետք է աշխատի: Բոլորն են առաջիկայում շատ մեծ քննություն անցկացնելու»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ