News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արաբական Կատար պետությունը, որը Պարսից ծոցի երկրներից մեկն է, սկսել է հետաքրքրություն ցուցաբերել հայաստանցի մասնագետների նկատմամբ։ Այսօր` հոկտեմբերի 28-ին կառավարությունը համաձայնություն տվեց  Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ Կատարի տարածքում աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կատարի տնտեսությունը վերջին տարիների ընթացքում խիստ բարձր տեմպերով է զարգանում, ինչին նպաստում է ինչպես երկրի ունեցած հարուստ էներգետիկ պաշարները (բնական գազի արդյունահանմամբ այն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը), այնպես էլ երկրի իշխանությունների կողմից վարվող «բաց դռների» քաղաքականությունը:

Քանի որ Կատարի ազգաբնակչությունը փոքրաթիվ է (բնակչության ընդհանուր թվաքանակը շուրջ 800 հազար է, որից 30 տոկոսն է միայն բնիկ կատարցի), ապա տնտեսության եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտների հսկայածավալ ծրագրերը իրականացվում են օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ (Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, արաբական երկրներ, վերջին շրջանում` Ռումինիա եւ անգամ` Կուբա):

Կատարի իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ գործատուները, շահագրգռված են Հայաստանից մասնագետներ հրավիրելու հարցում, ինչը հիմնականում պայմանավորված է հայերի հետ ունեցած շփումների արդյունքում նրանց մոտ ձեւավորված դրական կարծիքով:

Կատարի գործատուների կողմից առաջարկվում են բավականին գրավիչ պայմաններ (օրինակ, բուժքույրերի ամսական բազային աշխատավարձի չափը կազմում է 850  դոլար, իսկ բժիշկների համար այն սկսվում է 1500 դոլարից եւ կարող է հասնել մինչեւ 7000-ի): Գործատուն իր հաշվին տրամադրում է բնակության բավարար պայմաններ, ինչպես նաեւ ինքնաթիռի տոմսեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ