News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Սեւան ավտոճանապարհին՝ Սեւան քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ հարվածել գազալցակայանի պատին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 09 OO 900 պետհամարանիշով (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազալցակայանի պատին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղեւոր՝ 1980 թ. ծնված Հ. Ն.-ը տեղափոխվել է Սեւան քաղաքի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1972 թ. ծնված Կ. Խ.-ին, ով նույնպես հոսպիտալացվել է Սեւան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ