News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիության աջակցությամբ Microsoft ինովացիոն կենտրոնն ուզում է ծրագրավորում սովորեցնել Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկներին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Microsoft Innovation Center Armenia ստարտապների աքսելերացիայի ծրագրի մենեջեր Արտաշես Վարդանյանը։ Տեսնելով, որ քաղաքում լավ մասնագետներ կան, խոշոր ընկերությունները ավելի շատ հակված կլինեն այնտեղ մասնաճյուղեր բացել, հավելել է նա։

Գյումրիում խորհրդային ժամանակներում աշխատում էր ավելի քան 40 արդյունաբերական ձեռնարկություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե բոլորը փակվել են։ Դրա համար էլ քաղաքում շատ սուր է գործազրկության խնդիրը։

Երիտասարդները դասընթացներին մասնակցելու համար պետք է մաթեմատիկայի ու տրամաբանական մտածողության քննություն հանձնեն։ «Ծրագրավորման գիտելիքներ չենք պահանջելու, քանի որ պատրաստ ենք զրոյից սովորեցնել, 5-6 ամսվա ընթացքում։ Դա առավել քան բավարար է, որպեսզի սովորելու ցանկության դեպքում նրանք լավ արդյունքների հասնեն»,- հավելեց Վարդանյանը։

Ծրագրի նպատակն է, որ ծրագրի մասնակիցների 50 տոկոսը՝ այսինքն 90 մարդ աշխատանքի կընդունվի։ Աշխատակիցների պահանջարկ ունեն այն ընկերությունները, որոնք արդեն աշխատում են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (GITC)։

«Ավելին, մյուս ընկերությունները, ինչպես ասացի, ցանկություն ունեն Գյումրիում մասնաճյուղեր բացել։ Եթե նրանք տեսնեն, որ իրենք այստեղ մասնագետներ հավաքելու հնարավորություն ունեն, կարծում եմ ավելի շուտ կորոշեն դիմել այդ քայլին»,- ասաց Վարդանյանը

Դասընթացները կազմակերպվելու են ըստ ընկերությունների ներկայացրած պահանջների։

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը հայտնել է, որ ուսումը անցնելու է Կենտրոնում, Microsoft ինովացիոն կենտրոնի մասնագետների մասնակցությամբ։

«Հույս ունենք, որ ուսմանը զուգահեռ՝ ոմանք կցանկանան իրենց ստարտապերը բացել ու ստեղծել իրենց նախագծերը։ Դա կաջակցի նոր ձեռնարկությունների աքսելերացիայի ծրագիրը ,որը Գյումրիում իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը»,- հայտնեց Եղոյանը:

Ուսուցման ծրագրի համար ԵՄ տարածքային զարգացման պիլոտային ծրագրով 510 հազար եվրո է հատկացվելու։ Եվս 127․5 հազար եվրո ներդնելու է հայկական կողմը, եւս 112․5 հազար եվրո էլ՝ հենց կենտրոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ