News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն է իրականացրել։ Ժամը 14։00-ին  Boing 737 օդանավը օդ է բարձրացրել 173 ուղեւորով։ Նրանք տոմսերը ձեռք էին բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար)։

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ առաջին չվերթին ներկա է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ «Պոբեդա» ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը։

Առաջին չվերթի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Վանաձորից 16 ուղեւոր Գյումրիի է հասել ուշացած, նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ NEWS.am–ի հետ զրույցում նրանք ասացին, որ ուշացել են ճանապարհի փակ լինելու պատճառով․ «Մարդ ենք կանչել, մեր գրպանից 10 հազար դրամ են տվել, որ ձյունը մաքրեն, գանք հասնեք ժամանակին։ Բայց որքան էլ համոզեցինք, թույլ չտվեցին ինքնաթիռ բարձրանալ»։

Նույնիսկ ՍամվելԲալասանյանի միջամտությունը չի օգնել, նա անձամբ զանգահարել եւ խնդրել է Կալմիկովին, որ ընդառաջի վանաձորցիներին, սակայն տնօրենը մերժել է»։

Թռիչքից մոտ 2,5 ժամ հետո ինքնաթիռը վայրէջք կկատարի «Վնուկովո» օդանավակայանում։ Հաջորդ թռիքչը երեք օրից է։ Ավիաընկերությունից հայտնեցին, որ հաջորդ թռիչքի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ