News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը կարող է հետապնդել կրկնակի նպատակ: Մի կողմից՝ նման հանդուգն ցուցադրական ակցիայով Մոսկվային պատժել Բաշար Ասադի կողմում Սիրիայի հակամարտությանը միջամտելու համար, որին սուննի արմատականներն իրենց վատագույն թշնամին են համարում: Այս իմաստով հեշտ է բացատրել, թե ինչու էր ահաբեկիչը «Ալլահ աքբար» բղավում. Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը այն կազմակերպողների համար կրոնական պատերազմի՝ համաշխարհային ջիհադի շրջանակի գործողություն էր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Մյուս կողմից՝ հազիվ թե պատահականություն լինի հարձակումը հենց Թուրքիայում իրագործելը: Անկարայի եւ Մոսկվայի մերձեցումը վերջին ամիսներին Սիրիայում պատերազմի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների վճռորոշ գործոնն էր: Հատկապես Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համաձայնությունները (ոչ միշտ բարձրաձայնվող) որոշեցին Հալեպի ճակատագիրը, որտեղ ընդդիմությունը հակամարտության 4 տարվա ընթացքում կրեց ամենալուրջ պարտությունը:

Սիրիայում եւ Պարսից ծոցի երկրներում (բացառված չէ՝ նաեւ Թուրքիայում) սուննի արմատականներին դա ձեռնտու չէր: Չի կարելի նաեւ բացառել, որ դեսպանի վրա ցուցադրական հարձակումը նպատակ ուներ ընդհանրապես տապալել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, իսկ մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Մոսկվա, որտեղ նա վաղը իր ռուս եւ իրանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Ջավադ Զարիֆի հետ պետք է քննարկեր Սիրիայի ճակատագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ