Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին` բնական աղետների պատճառած զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի ժողովրդին` վերջին օրերին տեղի ունեցած բնական աղետների պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի եւ լայնամասշտաբ ավերածությունների կապակցությամբ:
Կիսելով Ձեր եւ Ինդոնեզիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Նշենք, որ Ինդոնեզիայի Մերտավայի կղզիներում մոլեգնող ցունամիի հետեւանքով զոհվել է 311 մարդ, եւս 412-ը համարվում են անհետ կորած:
Իսկ Մերապի հրաբխի ժայթքման արդյունքում զոհվել է 34 մարդ: