News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Համացանցում մի տարօրինակ տեսագրություն է հրապարակվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Չինաստանում հարսանիքի հյուրերը հարձակվում հարսնացուի վրա ու նրան խուտուտատանջ անում։ Աղջիկը բղավում է՝ պարզ չէ ծիծաղից, թե սարսափից, բայց ոչինչ չի կարողանում անել։ Ընդ որում հյուրերը ծիծաղում են ու այդ ամենը տեսագրում իրենց բջջային հեռախոսներով, հայտնում է Mirror-ը։

Տեսահոլովակը մի քանի օրում երկու միլիոն դիտում է հավաքել։

Բրիտանացի լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչու է փեսացուն թույլատրում նման «տանջանքների» ենթարկել իր հարսնացուին, սակայն դատելով YouTube –ում նմանատիպ այլ տեսագրությունների առատությունով, Չինաստանի որոշ տեղանքներում հարսնացուին խուտուտանտանջ անելը ավանդույթ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ