News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2017 թվականի փետրվարին Մոնրեալից Քնար Եմենիջյանը 108 տարեկան կդառնա: Նա Կանադայում բնակվող Հայոց ցեղասպանության վերջին վկան է: Այս մասին ասված է «Կանադայի ռադիո»-ի պատրաստած ռեպորտաժում:

Նա ծնվել է Կեսարիայում (այժմյան Թուրքիայում կոչվում է Կայսերի), 1909 թվականին: 6 տարեկանում Ցեղասպանության ու պատերազմի ականատես է դարձել: Ընտանիքին լավ է հիշում, քանի որ բոլորին հաջողվել է փրկվել: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տիկին Քնարը դեռեւս պահպանել էր պարզ հիշողությունն ու պատմում էր այն ամենը, ինչ տեսել է 1915-ի ապրիլին մինչեւ 2016-ի հուլիս: Հիմա հիշողությունն ու լսողությունը սկսել են դավաճանել նրան:

Փոխարենը նրա պատմությունները բառ առ բառ հիշում է որդին՝ Հովսեփը: Հիմա էլ նա է պատմում. «Մորս հայրը զինվորական է եղել: Նրա ընտանիքին փրկել է թուրք ծառայակիցը, նրանց թաքցրել է ֆերմայում: Մի քանի օր նրանք ամբարում են ապրել: Մի քանի ամիս շարունակ ուտելու բան գրեթե չեն ունեցել: Իսկ պապս, որը բանակում է մնացել, տիֆով հիվանդացել է: Դա ինչ-որ առումով փրկել է նրան: Ասել են՝ «Առանց այն էլ կմեռնի» եւ չեն սպանել, պարզապես հեռացրել են բանակից: Նա գտել է իր ընտանիքին, բայց տիֆը նաեւ նրանց է հասել: Բարեբախտաբար, կարողացել են հաղթահարել հիվանդությունը»:

Նրանք կարողացել են վերադառնալ իրենց հրդեհված տան ավերակների մոտ: Այնտեղ էլ 10 տարի շարունակ ապրել են ուրիշի անվան տակ, ստիպված են եղել որպես մահմեդականներ ներկայանալ: Դրանից հետո Եգիպտոս են փոխադրվել, որտեղ արդեն վերադարձրել են իրենց իրական անունները:

1956 թվականին Սուեզի ճգնաժամից հետո հայերը, շատ այլ ոչ արաբների հետ միասին, թշնամական վերաբերմունք են զգացել իրենց հանդեպ եւ Կանադա են տեղափոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ