News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը հինգ մարդու է կալանավորել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննության շրջանակում, հայտնում է Anadolu–ն։

Հինգ կալանավորվածներից չորսը դեսպանին սպանողի՝ Մեւլյութ Մերթ Ալթինթաշի ծառայակիցներն են, որոնց մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպությանը պատկանալու համար»։ Իսկ հինգերորդ կալանավորվածն իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից է, որը հովանավորում էր կազմակերպության կողմնակիցներին Իզմիրի ոստիկանական դպրոցի սաների շրջանում։ Այդ դպրոցում է սովորել նաեւ Ալթինթաշը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում։ Նրա վրա կրակած Մեվլյութ Մերթ Ալթինթաշին ոչնչացրել էին տեղի անվտանգության ուժերը։ Ռուսաստանը այդ սպանությունը որակել էր ահաբեկչություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ