News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանցի մարզիկ Ռաշիդ Նասիմը ռեկորդ է սահմանել՝ 60 վայրկյանում գլխով 43 կանաչ կոկոս կոտրելով, հայտնում է Hindustan Times պարբերականը:

Այսպիսի արդյունքի հասնելու համար Կարաչիի 30-ամյա բնակիչը վեց ամիս մարզվել է: Չնայած նա մարտարվեստով է զբաղվում, նախապատրաստվելիս չի հաջողվել վնասվածքներից խուսափել:

Սա Ռաշիդ Նասիմի սահմանած առաջին ռեկորդը չէ: Մոտ մեկ տարի առաջ նա 60 վայրկյանում գլխով 210 հունական ընկույզ է կոտրել:

«Հինգ անգամ փորձել եմ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել: Իմ նպատակը 50 ռեկորդ սահմանելն է, որպեսզի երկիրն ինձնով հպարտանա»,- հայտարարել է Նասիմը:

Դեկտեմբերին հաղորդվել է, որ բրիտանացի մարզուհի Լիզա Դենիսը կանանց շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ րոպեում մերկ ձեռքերով 923 կղմինդր ջարդելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ