News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայի խորհրդարանի առաջ հունվարի 9-ին բողոքի ակցիա են կազմակերպել կառավարման նախագահական համակարգի անցման դեմ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցինչեն, փաստաբաններ ու բազմաթիվ քաղաքացիներ։ Սակայն ոստիկանությունը նախագահական համակարգի անցման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն է կիրառել։

Բողոքի ակցիան ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ, պլաստիկ գնդակներ ու ջրցան մեքենաներ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե շարունակելու են իրենց բողոքն ու երկիրը չեն հանձնելու դավաճաններին։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ