News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետեւողականորեն բարձրաձայնում ենք: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով «Արմենպրեսի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ:

Նալբանդյանը, մասնավորապես, նշել է.

«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետեւաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի եւ զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։

Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեեւ, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետեւանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են եւ լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձեւաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է եւ պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշացած հայտարարությամբ են հանդես եկել՝ անցած տարվա դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքուն ու Երեւանը շարունակում են իրար մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-երը դեռ իրենց մոտ են պահում այդ մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է ու հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի պարտավորություններին, որոնք կրում են ամբողջական պատասխանատվություն։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն հետեւել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգոմ 2016-ին կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին, այդ թվում ամենակարճ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը։ Համանախագահները նաեւ կոչ են անում առանց հապաղումների վերադարձնել մարդկային աճյունները՝ 2010-ին Աստրախանում ձեռքբերված համաձայնության համապատասխան, հաշվի առնելով այդ հարցի բացառիկ մարդասիրական բնույթը։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։

Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարվա հույսերը մռայլվեցին անիմաստ կորուստների վշտով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ