News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից փախստականների ծանր վիճակը ամենավերջին գլուխն է 35-ամյա հակամարտության մեջ, որի հետևանքով երկու կողմերի հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Անցած սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց և վերականգնեց իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյունքում, գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը՝ մոտ 100,000 մարդ, փախավ Հայաստան, որտեղ բախվեց մարդասիրական ծանր խնդիրների: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերտին։

«Թեև Մեծ Բրիտանիան լիովին ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մեզ համար նաև պարզ է, որ ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ համայնքների միջև լարվածությունը կարգավորելու համար։ Ինչպես տեղեկացանք այսօր, այս ռազմական գործողությունը հետևել է Լաչինի միջանցքի իննամսյա սահմանափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի՝ ներառյալ սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի: «Մեծ Բրիտանիան երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հստակ հայտարարել է, որ Լաչինի միջանցք և մատակարարման այլ ուղիների մուտքի սահմանափակումն անընդունելի է, և մենք հրապարակայնորեն կոչ ենք արել վերականգնել մուտքը», - ասել է նա:

Անդրադառնալով մարդասիրական արձագանքման շրջանակներում Միացյալ Թագավորության գործողություններին, նա նշել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել երկու երկրների միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավիճակին հումանիտար արձագանքին: «Անցյալ սեպտեմբերին մենք հայտարարեցինք 1 միլիոն ֆունտ ստեռլինգ Կարմիր խաչի հատկացնելու մասին՝ հակամարտությունից տուժած ամենախոցելի մարդկանց օգնելու համար, և մենք, իհարկե, կշարունակենք այդ խնդիրները դիտարկել», - ասաց նա:

Նա նաև ասել է, որ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին սեփական տեղահանված բնակչության վերադարձի համար տարածքներ ապահովելու, ինչպես նաև վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրման ապահովման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Իշխանությունների կողմից կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Մետաքսե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր...
Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ