News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:

Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին  և որոշել է տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:

Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:

«Առաջին անգամ էի աստղադիտարանում,  շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակի հետ ու ոգևորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, և ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», - ասել է Տիգրանը:

Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջատար ընկերությունների փորձը և ստանալու ստարտափ հիմնելու վերաբերյալ գիտելիք:

Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ և Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենթորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում և կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:

«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլևս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ: Իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», - ասել է Տիգրանը:

Աշխատարաններում մշակված և լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 000 000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը:

20240213_151238.jpg (41 KB)

20240213_153136.jpg (54 KB)

20240410_134218.jpg (56 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար...
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ